Sputnik Արմենիա. ՀՀ ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի վիրավորական արտահայտությունները դիվանագետների հասցեին։
Օրեր առաջ Աննա Հակոբյանը սոցցանցերում հրապարակում էր արել և հայ դիվանագետներին բնութագրել որպես «քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ։ Անվստահ, միշտ շփոթված, առանց հստակ պատկերացման, հստակ տեսլականի»։
«Որևէ հարցման պատասխան տրվում է բացառապես բարձրացված թեման և մեջբերումները հաստատող սկզբնաղբյուրի առկայության դեպքում»,- նշել են ԱԳՆ-ից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան։
ԱԳՆ-ում նաև չեն պատասխանել հարցին, թե նախատեսո՞ւմ են արդյոք օգտագործել Աննա Հակոբյանի կազմած դիվանագիտական էթիկետի ուղեցույցը։