Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանի հետ տարբեր քաղաքական գործիչներ ու կազմակերպություններ անընդհատ քննարկումներ և խորհրդակցություններ են անցկացնում. «Փաստ»

Փետրվար 25,2025 08:00

«Փաստի» ունեցած տեղեկություններով, առաջիկայում «Ժառանգություն» կուսակցությունը կարող է, այսպես ասած, ռեբրենդինգի ենթարկվել: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում կուսակցության շարքերը կհամալրի Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որն էլ կուսակցության առաջիկա համագումարում կընտրվի «Ժառանգության» ղեկավար:

«Փաստը» դիմեց «Թաթոյան» հիմնադրամ՝ ճշտելու այս տեղեկությունը, որտեղից պատասխանեցին հետևյալը. «Կոնկրետ այդ հարցի հետ կապված վերջին մի քանի տարիներին պարոն Թաթոյանի հետ տարբեր քաղաքական գործիչներ ու կազմակերպություններ անընդհատ տարբեր թեմաներով քննարկումներ և խորհրդակցություններ են անցկացնում, նրա անունը կապում են նման իրադարձությունների հետ: Ամեն դեպքում դրանք բնականոն գործընթացի մաս են, որն ընթանում է, և կարևոր են:

Պարոն Թաթոյանը տարբեր հարցազրույցների, հրապարակային ելույթների ժամանակ մշտապես շեշտել է, որ երբ որոշի քաղաքական նշանակության որևէ հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնել կամ որոշում կայացնել, հենց ինքն էլ այդ մասին հրապարակային կհայտարարի: Նա անձամբ ամեն ինչ կասի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728