Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ տարվող աշխատանքների հիմքում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հզորացումն ու զարգացումն է. Զարեհ Սինանյան

Փետրվար 24,2025 23:30

Փետրվարի 22-ին Նիդերլանդների Թագավորության Մաաստրիխտ քաղաքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Հայ-հոլանդական փաստաբանների և իրավաբանների ասոցիացիայի կողմից կազմակերպված Եվրոպայի Հայ Իրավաբանների համաժողովին, որի շրջանակներում որպես բանախոս մասնակցել է «Հայաստան֊ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները, իրավական հիմքերը և համագործակցության ընդլայնման հնարավորությունները» թեմայով պանելային քննարկմանը:

Անդրադառնալով ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին,Գլխավոր հանձնակատարն ընդգծել է գործընկերության շրջանակում բարեփոխումների կարևորությունը և նշել, որ Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ տարվող աշխատանքների հիմքում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հզորացումն ու զարգացումն է:

Համաժողովը մեկ հարկի տակ էր միավորել Եվրոպայի հայ համայնքի մի շարք իրավաբանների, այդ թվում՝ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնագիտությամբ իրավաբան մասնակիցներին, հանդիսանալով հարթակ՝ միավորելու սփյուռքի իրավաբանական ներուժը և քննարկելու արդի թեմաները:

Գլխավոր հանձնակատարը Մաաստրիխտում հանդիպել է նաև Գրոնինգենի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հետազոտությունների ինստիտուտի (RUG) ասոցացված անդամ և «Brightlands Chemelot Campus»-ի ղեկավարող խորհրդի անդամ Վլադիմիր (Դիկ) Բոնգարդի հետ։

Հանդիպմանը քննարկվել են 2025թ. մարտին Նիդերլանդներից Հայաստան ժամանող մասնագետների խմբի և ՀՀ համապատասխան գերատեսչությունների միջև աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու և  հնարավոր համագործակցություն հաստատելու վերաբերյալ հարցեր։

Այցի շրջանակում  Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել նաև Հայ-հոլանդական փաստաբանների և իրավաբանների ասոցիացիայի հիմնադիր և նախագահ Վազգեն Սարգիսի, Մաաստրիխտի «Անի» հայկական միության նախագահ Լևոն Սարգիսի հետ:

Քննարկվել են Գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Մաաստրիխտի հայկական համայնքի միջև գործակցության զարգացմանը, ինչպես նաև նմանօրինակ համաժողովների կազմակերպմանը և օրակարգային այլ թեմաներին վերաբերող հարցեր:

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728