Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, Aravot.am-ի հետ զրույցում բնութագրելով Գյումրիի հասարակությանը, որը պատրաստվելու է մարտի 30-ին մասնակցել արտահերթ ՏԻՄ ընտրություններին, ասաց․ «Անոները շատ չեն մեր հասարակության մեջ, ուղղակի իրենց աղմուկն է շատ բարձր, և այդ աղմուկը կարողացել է գիտակից մասսային մի փոքր խեղճացնել, հետ մղել։
Էսօր էդ Անոները կախված են մի պարկ բրինձից, իրենք էսօր կարող են Նիկոլին հայհոյել, վաղը ինչ-որ մեկը իրենց գնա, տեսնի ու ասեն՝ վարչապետ ջան, կներես, քեֆս լավ էր կամ ջերմությունս էր բարձր կամ չհասկացա ինչ արեցի․նախկինները տարան, պադվալում գլխիս զենք պահեցին։ Այսինքն էդ էժան իրավիճակներն են, չեմ էլ ուզում իրենց կարևորության տալ, այդ տեսակը չի էլ կարող Գյումրիում ու առհասարակ Հայաստանում ինչ-որ բան որոշել։
Այդ նույն Անոների մեջ կային շատերը, որոնք հոգնեցին, դուրս եկան ու իրենց աղմուկը դադարեց, իսկ գիտակից մասսային էսօր շատ ավելին է պետք, քանի կանաչապատող ու ասֆալտ անող քաղաքապետը։
Գիտակից մասսային էսօր պետք է լուրջ, արմատական փոփոխություններ երկրում»։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ