Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Նշանյանն այլևս չի պաշտպանի Արմեն Աշոտյանի մեղադրանքը

Փետրվար 24,2025 21:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում այսօր հարցաքննվեց ԵՊԲՀ տնտեսական վարչության պետ Սամվել Բարոյանը: Մյուս վկան՝ Վաչիկ Սաղաթելյանը նիստին չէր ներկայացել ոտքի կոտրվածքի պատճառով։

Մեղադրող դատախազ Արամ Դոլինյանը, դիմելով վկային, նշեց՝ ի պաշտոնե Դուք պետք է ընդունեիք-հանձնեիք Ծովասարում ձեռք բերված գույքը, և Ձեր նախաքննական ցուցմունքում նշում եք, որ ոչ ոք Ձեզ չի տեղեկացրել այդ գույքերի ձեռքբերման մասին, ընդունման հանձնմանը չեք մասնակցել։ Այս առիթով Սամվել Բարոյանն ասաց․ «Հրահանգ չեմ ստացել»։ Դատախազը հստակեցրեց՝ Ձեզ մոտ հարց չի՞ առաջացել՝ ինչո՞ւ նման հրահանգ չի եղել, վկան պատասխանեց․ «Եթե հրահանգ չի եղել, ուրեմն նշանակում է, որ պետք չի եղել, որ ինձ հրահանգ տային»։

Նշենք, որ հանրային մեղադրող Արման Նշանյանն այլևս չի պաշտպանելու մեղադրանքը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը վկային հարցրեց՝ ի՞նչ հանգամանքներում է 2016-ին տեղեկացել, որ համալսարանը Ծովասարից գույք է ձեռք բերել։ Վկան պատասխանեց․ «Այնտեղ ռեկտորատի արտագնա նիստ ենք արել»։

Նախագահող դատավորի մյուս հարցը վերաբերում էր վկայի՝ լրավճար ստանալու հանգամանքին։ Նա էլ ասաց․ «Իմ գանգատն է եղել միշտ, որ աշխատանքի ծանրաբեռնվածության համեմատ աշխատավարձս քիչ է։ Դա է եղել»։

Այնուհետև նախագահող դատավորը նաև քննեց Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանի միջնորդությունը թույլատրել նրան այցելել նոտարական բաժանմունք ժառանգության հարցերով։

Վահե Դոլմազյանը բավարարեց միջնորդությունը և թույլ տվեց, որ հաջորդ դատական նիստից հետո՝ մարտի 4-ին Արմեն Աշոտյանին ուղեկցեն նոտարական գրասենյակ, որից հետո բնակության վայր։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 4-ին՝ ժամը 10։00-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728