Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ռուսաստանին դատապարտող բանաձև. Հայաստանը ձեռնպահ է մնացել

Փետրվար 24,2025 22:25

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հակառուսական բանաձև է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կողմ է քվեարկել 93 երկիր, դեմ՝ 18, իսկ 65-ը՝ ձեռնպահ։ Բանաձևը կոչ է անում դեէսկալացիայի, ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և Ուկրաինայի դեմ պատերազմի խաղաղ կարգավորման:

Մոսկվայից պահանջվում է անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել բոլոր զորքերը Ուկրաինայի տարածքից և միակողմանիորեն դադարեցնել ռազմական գործողությունները։ Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, ԱՄՆ-ն և մի քանի այլ երկիր։ Հայաստանը ձեռնպահ է մնացել։

Բանաձևը պատրաստել է Ուկրաինան՝ ավելի քան 50 երկրների հետ համահեղինակությամբ։

factor.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728