Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը և ՀՀ-ում ԵՄ ստանդարտների ներդրմանը վերաբերող հարցեր

Փետրվար 24,2025 20:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ ակտիվ երկխոսությունն ու հարաբերությունների հետևողական զարգացումը, ընդգծել տարբեր մակարդակներով փոխադարձ այցելությունների կազմակերպման կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է,  որ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջնահերթություն է: Այս համատեքստում, վարչապետն ընդգծել է ԵՄ կողմից հետևողական օժանդակության կարեւորությունը:

Երկրի ղեկավարը կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ և հետևողական իրականացումը: Միաժամանակ վարչապետն արդյունավետ է գնահատել վերջերս Մյունխենում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ հանդիպումը:

Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը և ՀՀ-ում ԵՄ ստանդարտների ներդրմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին՝ շեշտել է, որ այն կնպաստի մարդկային ավելի շատ շփումներին, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին, ինչպես նաև սահմանազատման գործընթացին վերաբերող հարցերի:

Վարչապետը ներկայացրել է նաև Իրական Հայաստանի ռազմավարությունը, ինչպես նաև ՀՀ Կառավարության բալանսավորված և բանալասնավորման արտաքին քաղաքականությունը:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728