Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր ՀՀ-ում չկա խոսքի ազատություն, Նիկոլ Փաշինյանը խաբել է բոլոր ուղղություններով»․ Հենրիխ Դանիելյան

Փետրվար 24,2025 19:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Պետք է արձանագրենք, որ պարոն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում, և օգտագործվում են իշխանության բոլոր լծակները, որ լռեցվեն բոլոր ընդդիմադիր գործիչները, որոնք խոսում ենք հայկական օրակարգի վերականգնման մասին»,-ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը։

Ըստ նրա՝ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստերն ապացույցն են նրա, որ որևէ գործ գոյություն չունի․ «Կա միայն Աշոտյանին լռեցնելու գործընթաց, որը միտված է սահմանափակել այն քաղաքական գործիչներին, որոնք վերլուծում էին իրականությունը և բացահայտում Նիկոլ Փաշինյանի ստերը։ Այդ՝ լռեցնելու գործընթացը տապալվել է, և Արմեն Աշոտյանի գործով միջազգային շատ կառույցներ անդրադարձել ու արձանագրել են, որ նա քաղբանտարկյալ է։ Մենք տեսնում ենք, որ ՀՀ-ում չկա խոսքի ազատություն, չկա ժողովրդավարություն։ Նիկոլ Փաշինյանը բոլորին խաբել է բոլոր ուղղություններով՝ սկսած անվտանգությունից, վերջացրած դիվանագիտական հաղթանակները, որոնք խոստանում էր և նաև ժողովրդավարության կեղծ բաստիոնով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728