Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները

Փետրվար 24,2025 21:21

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 22-ին ամփոփվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Գևորգ Գևորգյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Քննչական կոմիտեի ներկայացուցիչները, վարչական շրջանների դատախազության դատախազները, այլք:

Գևորգ Գևորգյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը: Վարչական շրջանների դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականին նախաձեռնվել է 2017 քրեական վարույթ (2023 թվականին՝ 1567 քրեական վարույթ), դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 237 քրեական վարույթ՝ 258 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 249 քրեական վարույթ՝ 275 անձի վերաբերյալ), դատարանում քննվել և ավարտվել է 166 քրեական գործ՝ 171 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 171 քրեական գործ՝ 173 անձի վերաբերյալ):

2024 թվականին պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում կատարվել է 5 ուսումնասիրություն՝ 2023 թվականին կատարված 7 ուսումնասիրության դիմաց: Դատարան է ներկայացվել 6 հայցադիմում:

2024 թվականի ընթացքում 3 քրեական վարույթներով Երևան համայնքին պատճառված վնասը կազմել է 4 միլիոն դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է:

Գլխավոր դատախազը վարչական շրջանների դատախազին հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները բոլոր ուղղություններով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728