«Հերթական անդեմ նիստն էր ոչ մի բանի մասին։ Բժշկականի տնտեսվարին հարցնում են՝ լրավճար ստացե՞լ ես, թե՝ ոչ։ Առհասարակ ո՞ւմ է դա հետաքրքիր, եթե մարդը պաշտոնապես փող է ստացել ու հարկ վճարել։ Գործ չկա, անընդհատ փորձում են ինչ-որ բաներ հնարել»,-ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նշեց, որ ցանկացել է նիստի ընթացքում հումորային բան ասել, բայց չի ասել․ «Այսօր դատավորն ու դատախազները հարցնում էին՝ գույքի ընդունում- հանձնում արե՞լ են, թե՝ ոչ։ Զավեշտն այն է, որ բիզնեսի այդ տեսակի դեպքում ընդունում-հանձնում լինել չի կարող։ Չէ՞ որ դա մնում է հյուրանոցի հսկողության տակ, որ մարդիկ օգտվեն։ Ի՞նչը հանձնես-ընդունես։ Հատուկ չարեցի։ Ճիշտ ասած՝ մեկ-մեկ ես էլ հավես չունեմ իրենց սխալներն ուղղելու։ Թող մնա այսպես»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ