Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարներն իրականացնում են սառցալեզվակների և գոյացած սառույցի հեռացման աշխատանքներ՝ ապահովելով քաղաքացիների անվտանգ տեղաշարժը

Փետրվար 24,2025 18:15

Քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը, համագործակցելով ՆԳՆ ոստիկանության հետ, Երևանում և մարզերում իրականացրել է սառցալեզվակների հեռացման աշխատանքներ։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով, հասարակական նշանակություն ունեցող շինությունների և բազմաբնակարան շենքերի տանիքներից, կամուրջներից, թունելներից և վերգետնյա անցումներից իրականացրել են կախված սառցալեզվակների և ջրորդաններում գոյացած սառույցի հեռացման աշխատանքներ։

Փետրվարի 22-23-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել են ահազանգեր կամուրջներից, թունելներից, բնակելի շենք-շինություններից, դպրոցների և մանկապարտեզների տանիքներից կախված սառցալեզվակների վերաբերյալ:

Սպասարկված դեպքերը հիմնականում կապված էին վարչական շենքերի, կամուրջների, թունելների և դպրոցների տանիքներից կախված սառցալեզվակների հետ:

Սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված, ինչպես նաև հալոցքի անկանխատեսելի հետևանքները բացառելու նպատակով՝ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728