ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կոմիտեի համանախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ փետրվարի 24-ին այցելել է Երեւանի պետական համալսարան:
Հյուրերին ընդունել է համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ապա եվրոպացի պատվիրակները հանդիպել են բուհի ուսանողների եւ դասախոսների հետ:
Հանդիպումն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձեւաչափով: Ապագա դիվանագետները հետաքրքրվել են Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությամբ:
Եվրոպացի խորհրդարանականները ողջունել են Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի իշխանությունների ձգտումները: Հյուրերը կարեւորել են մեր երկրում կայուն ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը:
Կարդացեք նաև
Հանդիպմանը քննարկվել են նաեւ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, աշխարհում տիրող մարտահրավերներին վերաբերող հարցեր:
ԱԺ