«Անկեղծ ասեմ: Ես շատ տպավորված եմ հանրային արձագանքից: Իհարկե, այս գործընթացի թիրախում անհատապես ես եմ, բայց որպես երեւույթ՝ ազատ խոսքն է թիրախավորված, որը մարդու ամենահիմնարար իրավունքներից մեկն է ոչ միայն մեր Սահմանադրությամբ երաշխավորված, այլ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված: Անհնար է պատկերացնել ժողովրդավարական հասարակարգ, որեւէ գործընթաց առանց մարդու՝ կարծիք արտահայտելու ազատ իրավունքի:
Շատ լուրջ կոնսոլիդացիա է: Ես տեսել եմ դա: Շնորհակալ եմ լրատվամիջոցներին, բազմաթիվ լրագրողներին, որոնք ցուրտ եղանակին ժամեր շարունակ դատարանի առջեւ էին: Ընդ որում, միջնորդություն եղել էր, որ դատավարությունը բաց լիներ, նախ, որ մարդիկ տեղյակ լինեին, ապա նաեւ դրսում չսպասեին: Ի դեպ, դատարանի դահլիճն էլ ամենամեծն էր ընտրված:
Մենք վիճարկելու ենք ոչ միայն դատարանի այս որոշումը, այլ նաեւ իմ նկատմամբ մեղադրանք առաջադրելու որոշումը: Ասեմ, որ մեր քրեական օրենսգիրքը, բացի այն հոդվածից, որով ինձ մեղադրանք է առաջադրվել, շատ հետաքրքիր մեկ ուրիշ հոդված էլ ունի: Այնքան լավն է, այնքան դուրս եկել է: 480 հոդվածն է. «Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը»: Դա ես եմ: Ակնհայտ անձի նկատմամբ այս վարույթը սկսելը իր մեջ լուրջ խնդիրներ է պարունակում: Ես այս հոդվածով գնալու եմ իմ իրավունքների պաշտպանության ճանապարհով»,- ասաց Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում՝ ազատ խոսքի իրավունքը մասնակիորեն սահմանափակելու նիստի ընթացքում դատարանի շենքի առջեւ իրեն աջակցողներին անկեղծ շնորհակալություն հայտնելով:
«Նախ Ռուբեն Մելիքյանը պատրաստակամություն հայտնեց ինձ որպես պաշտպան օգնելու: Հաջորդ օրը «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» միացավ: Այնքան եմ ափսոսում, որ մարդիկ այդ դատական նիստը նայելու հնարավորություն չեն ունեցել: Անկախ դատարանի որոշումից, պաշտպանությունը եղել է խիստ որակյալ եւ խիստ արդյունավետ, ամենաբարձր մակարդակի: Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ ոչ միայն ֆեյսբուքյան գրառումներով, այլեւ անձամբ եկել էին դատարան՝ իրենց աջակցությունը հայտնելու: Ես դատարանում էլ ասացի, որ ոչ թե հինգ փաստաբանները միացել են ինձ, այլ՝ ես միացել եմ իրենց, որ մենք վեց հոգով պաշտպանենք խոսքի իրավունքը, ժողովրդավարական արժեքները, մարդու հիմնարար իրավունքները, արժեքները: Եվ այն մարդիկ, որոնք եկել էին ինձ աջակցելու, կարծում եմ, եկել էին նույն գաղափարով:
Կարդացեք նաև
Բայց դատարանից դուրս գալով՝ զարմացած նայում էի. բա «Եվրաքվեի» ժողովուրդն ո՞ւր է, այն 51 նախաձեռնողները, որ ասում են Եվրոպական Միություն ենք ուզում մտնել, ուզում ենք Եվրոպա դառնալ: Նայում եմ տեսանյութերի մեջ, որ հիմա Խզմալյանը դրանց կդխկացնի, մյուսը մեծ, կարմիր մատանին դրած գա իր ելույթն ունենա, թե չհասկացանք, մենք նախաձեռնություն ենք ցուցաբերել, գնում ենք դառնանք ԵՄ անդամ, 21-րդ դարում խոսքի ազատության նկատմամբ…մարդը ոչ մի բան չի արել, էս ինչ եք անում: Ասում էի՝ հիմա ՔՊ ամբողջ խմբակցությունը գալու է: Իրենք կողմ քվեարկեցին չէ՞: Սկսվում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը ու առաջին գործը Էդգար Ղազարյանի խոսքը սահմանափակելն է: Անկեղծ, մտածում էի, որ կգան Հայաստանում հավատարմագրված երկրների դեսպանները՝ հատկապես ԵՄ անդամ պետությունների: Հիշո՞ւմ եք Պյոտր Սվիտալսկիին: Գնում էր Անդրեաս Ղուկասյանի, մարտի 1-ի դատերին, առաջին շարքերում նստում: Բայց ոչ մեկին չտեսա»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վահե Գրիգորյանը, այժմ դարձաւ՝ ՄԻԵԴի դատաւոր:
Այդ նոյն Դատարանը, որուն առջեւ հոյակապ կերպով ցուցաբերած է իր իրաւաբանական անփութութիւնն ու անատակութիւնը, ինչպէս որ մանրակրկիտ կերպով ներկայացուած է հետեւեալ յօդուածին մէջ՝
«Դատաւորը մերկ է [27.06.2019]»՝
https://haytougchamlian.home.blog/2025/02/22/դատաւորը-մերկ-է/