Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Փետրվար 24,2025 16:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Նաիրիի, Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Վանաձորի, Սևանի, Գավառի, Տաշիրի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Թալինի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728