Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. ուսուցիչը դատարանով վերականգնվել է աշխատանքի, սակայն տնօրենը չի կատարում դատական վճիռը

Փետրվար 24,2025 16:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 21-ին Մասիսի քննչական բաժնից ստացվել է քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության պատճենը, որի համաձայն՝ 2022թ. սեպտեմբերի 30-ին Խ.Բ.-ն ընդունվել է աշխատանքի Սայաթ-Նովա գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, սակայն մեկ տարի անց նրան ազատել են աշխատանքից:

Ըստ նույն աղբյուրի, 2024թ. հունվարի 22-ին Խ. Բ.-ն դիմել է դատարան և անվավեր է ճանաչվել գործատուի կողմից իրեն աշխատանքից ազատելը: Դատական վճիռը չի բողոքարկվել, սակայն դպրոցի տնօրենը չի կատարում դատական վճռի պահանջը: Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728