Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տրամադրվածությունը Եվրոպական միության բոլոր նախաձեռնություններին դրական է, հակված ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները». Վահագն Խաչատուրյանը՝ Նիլս Ուշակովսին

Փետրվար 24,2025 16:22

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ վերջին տարիների ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերություններն էականորեն զարգացել են՝ ընդգրկելով գործընկերության օրակարգի գրեթե բոլոր ուղղությունները։

«Ցանկանում եմ ընդգծել Եվրոպական խորհրդարանի դերը, որն իր մշտական աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի և հայ ժողովրդի համար առաջնային կարևորություն ներկայացնող հարցերում:

Ցանկանում եմ նաև վստահեցնել, որ մեր տրամադրվածությունը Եվրոպական միության բոլոր նախաձեռնություններին դրական է, և մենք հակված ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները: Վստահ եմ նաև, որ հետագայում մեր համագործակցությունն ավելի ընդգրկուն կդառնա»,- ասել է նախագահը:

Նիլս Ուշակովսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի համար:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ սերտ համագործակցության շարունակական խթանման վերաբերյալ հարցեր: Առանձնահատուկ կարևորվել են պաշտպանական և անվտանգային ոլորտում Հայաստան-ԵՄ սկզբունքային գործակցության շարունակական առաջմղումը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության կողմից իրականցվող մշտադիտարկման ու հերթապահության կարևոր դերակատարությանը: Երկուստեք բարձր են գնահատվել Հայաստանի և Եվրամիության համատեղ իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները:

Զրույցին ընդգծվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման անխափան ընթացքին աջակցության կարևորությունը: Այս համատեքստում Հանրապետության նախագահն շեշտել է, որ Հայաստանն անշեղորեն որդեգրել է երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և ամրապնդման քաղաքականություն, որից չի նահանջելու:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է կայուն և տևական խաղաղության հասնելու Հայաստանի միանշանակ դիրքորոշումը: Նախագահը շեշտել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության առկայությունը ժողովրդավարության ամրապնդման կարևոր նախապայմաններից է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728