Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. Աշտարակի Ջրանցք «Մայր առու» հուշարձանի հունը բետոնապատել են

Փետրվար 24,2025 16:07

Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 22-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից գրությամբ ստացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դիմումը, որ ՀՀ Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված եւ Աշտարակ համայնքում հաշվառված մթա 8-7 դդ թվագրվող Ջրանցք «Մայր առու» («Ականատեսի առու») հուշարձանի տարածքում խախտելով օրենքի պահանջները՝ առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման, 2024թ. դեկտեմբեր ամսից սկսած կատարվել են ամրակայման աշխատանքներ՝ բետոնապատելով առվի հունը:

Պարզվել է, որ շինաշխատանքները կատարել է «ՄԵԴԻՍՈՆ ԷՅԲԼ» ՍՊԸ-ն: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Նշենք, որ Աշտարակում շատ են հայ արվեստի նշանավոր հուշարձանները, իսկ բրոնզի եւ երկաթի դարերին վերաբերող նյութերն ապացուցում են Աշտարակի հին բնակավայր լինելը։

Լուսանկարում՝ Աշտարակի կախովի կամուրջը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728