«Ազատություն». Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներն այսօր քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը՝ Անկարայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել կողմերի միջև վստահության ամրապնդմանը, ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնմանը, ինչպես նաև համատեղ գործունեությանը Հարավային Կովկասում «3+3» համագործակցության հարթակի շրջանակում», – ընդգծել է Լավրովը։
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ Ֆիդանի հետ հանդիպումը շատ արդյունավետ էր։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: