Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է ՌԴ նավատորմի փոխծովակալ Բագրատ Կնյազչյանը

Փետրվար 24,2025 15:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մահացել է ՌԴ նավատորմի փոխծովակալ Բագրատ Ռաֆայելի Կնյազչյանը, հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։

Բագրատ Կնյազչյանը ծնվել է 1933 թվականի ապրիլի 29-ին՝ Կիրովաբադում։ 1977 թվականին Կնյազչյանը նշանակվել է ԽՍՀՄ Ռազմական խորհրդի անդամ և նավատորմի հրամանատարի տեղակալ։

1989 թվականի նոյեմբերին տեղափոխվել է Մոսկվա և նշանակվել նավատորմի լոգիստիկայի շտաբի պետի տեղակալի պաշտոնում՝ կազմակերպչական, մոբիլիզացիոն և կադրային աշխատանքների համար։

1993 թվականին հրաժարական է տվել, զբաղվել վետերանների խնդիրներով։ 2002 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի մայիսը Ռուսաստանի վետերանների միության փոխնախագահն էր։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728