Լրահոս
Օրվա լրահոսը

ftNFT ֆիջիթալ սփեյսում հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը ստեղծել են առաջին NFT գրական տողերը 

Փետրվար 24,2025 14:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ս.թ. փետրվարի 18-ին՝ գրքի տոնին ընդառաջ, ftNFT ֆիջիթալ սփեյսում հայ ժամանակակից հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը գրել և ներկայացրել են առաջին NFT գրական տողերը։

Ավետն ու Արամը քննարկում են ունեցել «Ժամանակակից գրականության դերը ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում» թեմայով։ Խոսել են իրենց ստեղծագործական ընթացքի, ժամանակակից գրականության, արհեստական բանականության ազդեցության, մերօրյա ստեղծագործողների, արվեստի մասին:

Համակարծիք էին՝ «ստեղծագործող մարդուն պետք է գնահատել ու ընկալել հենց իր ապրած ժամանակաշրջանում. դասականը պետք է հարգել, բայց ամեն հաջորդ սերունդ ավելի ուժեղ է»:

Ավետը խոստովանել է՝ հրաշալի է, որ պոեզիան և գրականությունը քայլում են ժամանակին համընթաց: «NFT-ն, ֆիջիթալ ոլորտը միանշանակ այսօրվա հրամայականն է, այսօրվա դաշտի և ժամանակի վեկտորն է: Գիրքը մենակ տարբերակ չէ այսօրվա օրով: Այսինքն՝ պոեզիան պետք է խոսի 21-րդ դարի լեզվով, այսօրվա լեզվով: Լավագույն առիթը թե՛ իմ, թե՛ Արամի համար այսօր ունենալ այս սրահում, սրահ, որը շատ մասնագիտացված է ու բացառիկ է նրանով, որ այստեղ գնողը կարող է թե՛ տեսնել, թե՛ ձեռք բերել ֆիզիկական և դիջիթալ տարբերակը տվյալ արտ օբյեկտի. գիրը դառնալու է արտ-օբյեկտ այսօր», – ասել է Ավետ Բարսեղյանը։

Միջոցառումն առանձնացել է հարցուպատասխանից հետո հայկական առաջին NFT գրական տողերի ստեղծմամբ: Ե՛վ Ավետը, և՛ Արամը տեղում՝ անմիջապես ներկաների առաջ ստեղծագործել են՝ գրի առնելով այդ պահին հոգուց բխած տողերը: Դրանք շրջանակի մեջ են դրվել և իրենց բացառիկ տեղը գտել հայկական առաջին NFT սրահում:

«Եթե հաշվի առնենք, որ սա առաջին անգամ է, ու այդ առաջին անգամվա մեջ ես էլ եմ մտնում, այդ առումով, իհարկե, որպես փորձարարական բան, էքսպերիմենտ, հետաքրքիր է: Ես միշտ կողմ եմ էքսպերիմենտներին: Ինձ համար և՛ օտար է, և՛ հոգեհարազատ, միաժամանակ, այդ ամեն ինչը: Բայց կարևոր», – ասել է Արամ Ավետիսը:

Հայկական առաջին NFT գրական տողերն արդեն իրականություն են: Դրանք հնարավոր է ձեռք բերել 800.000 և 200.000 դրամով՝ այցելելով Պարոնյան 16/2 հասցեում գտնվող ftNFT ֆիջիթալ սփեյս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728