Ermenihaber. Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վստահում է Թուրքիայի անվտանգության երաշխիքներին։
«Եթե խոսենք անվտանգության երաշխիքների մասին, ես իմ գործընկերներին ասել եմ, որ մենք պետք է վստահենք Թուրքիային և Թուրքիայի նախագահին։ Ինչու՞, որովհետև դա շատ կարևոր է։ Տեսնենք ո՞վ պատրաստ կլինի միասնության համար իրական թվեր տալ, իրական մարդիկ, իրական ռազմանավեր»,- նշել է Զելենսկին։
Ըստ նրա՝ Թուրքիային պետք է վստահել՝ հաշվի առնելով նրա հնարավոր ռազմական ներկայությունը։
Զելենսկին նաև նշել է, որ, եթե դիտարկում են տնտեսական անվտանգության երաշխիքները, ապա այդ դեպքում Ուկրաինայի համար առաջնայինը Եվրամիության անդամակցությունն է, երկրորդը՝ 800.000-անոց Ուկրաինական բանակի ֆինանսավորումը։