Բավական է նայել քարտեզին ու կհասկանաս, որ Հայաստանը ԵՄ տանող ճանապարհն անցնում է Վրաստանով, Սեւ ծովով, բայց նախ եւ առաջ Թուրքիայով: Այս մասին այսօր «ԵԱՏՄ, թե՞ ԵՄ. Հայաստանի ընտրությունը նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում» քննարկման ժամանակ տեսակապով ասաց քաղաքագետ Անդրեյ Արեշեւը։
Նրա խոսքով, Փաշինյանի քաղաքական հռետորիկան վկայում է այն մասին, որ թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական կուրսին ինտեգրվելը համապատասխանում է նաեւ ԵՄ հետաքրքրություններին ու շահերին:
Ըստ նրա՝ պաշտոնական Բաքվի պահանջները և կտրուկ հայտարարությունները դժվար թե բերեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ինչի մասին վերջին շրջանում այդքան խոսվում է:
Ինչ վերաբերում է բանակցությունների եռակողմ ձեւաչափին վերադարձի հավանականությանը՝ ռուս քաղաքագետը նկատեց, որ այդպիսի հարց չեն արծարծում ներկայումս ո՛չ Բաքուն, ո՛չ էլ Հայաստանը. «Կստացվի՞ դա անել ապագայում, դժվար է կանխատեսել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ