Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի դեսպանն իր այս հայտարարությամբ նիկոլություն է անում. Անդրանիկ Թևանյան

Փետրվար 24,2025 13:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ստում է․ Նիկոլ Փաշինյանի «մեռնող» փաստաբանները․ Անդրանիկ Թևանյան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ստում է՝ հայտարարելով, թե, իբր, Հայաստանն ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ–ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։

Ֆրանսիայի դեսպանն իր այս հայտարարությամբ նիկոլություն է անում՝ «Ղարաբաղը 30 տարի առաջ էին հանձնել, պարզապես խեղճ հարիֆ Նիկոլի ջեբը գցեցին» «պողոսների» համար նախատեսված ձևակերպման շրջանակներում։

Դեսպանը կա՛մ Ալմա-Աթային նախորդած ու հաջորդած իրադարձությունների մասին չգիտի, կա՛մ ձև է անում, թե չգիտի։

Եթե Ղարաբաղը Ալմա-Աթայի հռչակագրով ճանաչվել էր Ադրբեջանի մաս, ապա ինչի՞ շուրջ էին մինչև 44–օրյա պատերազմը բանակցում Հայաստանը, Արցախն ու Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի միջնորդությամբ։

Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը 2022թ հոկտեմբերի 6–ին Արցախը դավաճանաբար ճանաչեց Ադրբեջանի մաս՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և եվրաչինովնիկ Շառլ Միշելի միջնորդությամբ, Թուրքիայի նախագահ Էրդողանին տված խոստման շրջանակներում ու ԱՄՆ նախագահ Բայդենի քավորությամբ։ Դրսի ուժերին հետաքրքրում էր ռուսական խաղաղապահների հեռացումն Արցախից, ու թքած, թե ինչ կլիներ հայերի հետ։

Մակրոնը շատ լավ գիտի, որ անձնական մասնակցություն ու մեղավորություն ունի Արցախում հայերի էթնիկ զտման հարցում ու փորձում է մաքրվել՝ իր դեսպանի շուրթերով հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը 34 տարի առաջ է ճանաչվել Ադրբեջանի մաս։ Դա այնքան լկտի սուտ է ու պատմության այնպիսի նենգափոխում, որ անգամ Ալիևը նման բաներ չի հայտարարում։

Մակրոնն ու մյուսները պետք է իրենց մեղքն ընդունեն ու ամբողջ կյանքում ապրեն հանցագործի զգացողությամբ։ Թրամփի ընտրությունից հետո նրանք քաղաքական դիակներ են։

Ինչ մնում է Նիկոլ Փաշինյանին, ապա մակրոնները նրան պետք է բացատրեն, որ ժամանակը սպառվել է, որ Նիկոլն իր սև գործն արեց ու Զելենսկու հետ պետք է մտածի սեփական կաշվի փրկության մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728