Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Ֆրանսիան հետաքրքրված Զանգեզուրի միջանցքի բացման հարցում

Փետրվար 24,2025 13:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի՝ Եվրամիությանը (ԵՄ) անդամակցության գործընթացի մեկնարկի նախագիծը որեւէ կապ չունի ԵՄ հետ: Այսօր «ԵԱՏՄ թե՞ ԵՄ. իշխանությունների դաշտ նետած կեղծ օրակարգը» թեմայով կլոր սեղանի շուրջ քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը:

Նրա խոսքով ՀՀ- ԵՄ անդամակցության նպատակը ԵՄ մտնելը չէ, այլ ՀՀ-ն ԵԱՏՄ-ից հանելն է. «ՀՀ-ին ոչ մեկ չի սպասում Եվրամիությունում, հայկական արտադրանքն էլ ԵՄ-ում ոչ մեկի չի հետաքրքրում»:

Քաղաքագետը նկատեց, որ իրենց ընդդիմախոսներն այս հարցում գնում են խորամանկ ճանապարհով, առաջ են քաշում այն գաղափարը, թե ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում պատրաստ են ադրբեջանական գազ գնել:

Բալասանյանի խոսքով, հարցն այն է՝ դեռ պետք է հասկանալ՝ որտե՞ղ է ԵՄ-ը եւ ինչ է իրենից այսօր այն ներկայացնում: Ըստ նրա՝ Ֆրանսիան է միակ երկիրը, որը ցույց է տալիս, թե ինչ պատրաստակամությամբ ու ակտիվորեն ՀՀ-ին օգնում է ԵՄ անդամակցության հարցում. «Լսում ենք հետաքրքիր հայտարարություններ Ֆրանսիայի դեսպանից, թե Հայաստանը դեռ 1991-ին է Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել: Հարց է առաջանում ՝ Ֆրանսիան այդ ժամանակ ինչ էր անում ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ խմբի կազմում որպես համանախագահ երկիր»:

Քաղաքագետը հատուկ ընդգծեց, թե ինչո՞ւ է Ֆրանսիան հետաքրքրված Զանգեզուրի միջանցքի բացման հարցում թուրքական տրամաբանությամբ, որովհետեւ, ըստ նրա, այդ միջանցքով Ֆրանսիան դուրս կհանի ուրանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728