Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ մետրոյի Աջափնյակ կայարանի հետ կապված նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը կարիք ունի քաղաքապետի ստորագրմանը, որպեսզի այն ուղարկվի համալիր փորձաքննության:
«Ունենք նաեւ վճարման խնդիր, կարծում եմ այն պետք է հնարավորինս արագացնել: Տեւական ժամանակ է, ընդհանուր առմամբ, աշխատանքներն ընդունել ենք, բայց դեռեւս ամբողջ ծավալով մեր վճարումները, մեր պարտավորությունները չենք կատարել, դրա համար խնդրում եմ նաեւ մեխանիզմը քննարկել՝ գործընկերոջ վճարումն իրականացնելու համար »,- նշեց Տիգրան Ավինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ