Shamshyan.com-ի տեղեկություններով, փետրվարի 18-ին նախկինում տեղի ունեցած գողության դեպք է բացահայտվել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ՌԴ քաղաքացի, 41-ամյա Ստանիսլավ Ա․-ն փետրվար ամսին Ամիրյան փողոցի շենքերից մեկի բնակարանին հարակից պահեստարանից գողացել է տարբեր տեսակի էլեկտրական տեխնիկա և սպասք։
Պարզվել է, որ նշված պահեստարանի սեփականատեր է հանդիսանում Երևանի բնակիչ, 52-ամյա Կարեն Ա․-ն, իսկ վնասի չափը կազմում է 570 հազար դրամ։
Ստանիսլավ Ա․-ն տեղափոխվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ձերբակալվածների պահման վայր։
Կարեն Ա․-ն ոստիկաներին հայտնել է, որ ինքը Եվրոպական Միության պալատում առևտրային գործերի պատասխանատուն է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: