Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով ձնամաքրման աշխատանքների վերաբերյալ քաղաքապետարանի հասցեին հնչած քննադատություններին՝ նշեց. «Ասել, որ պատրաստ չէինք, արդար չի լինի, ճիշտ չի լինի, համակարգը պատրաստ էր նախապես»:
Նրա խոսքով, ձնամաքրման աշխատանքներում ներգրավված է եղել 38 մասնագիտացված մեքենա-մեխանիզմ, ինչպես նաեւ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի, վարչական շրջանների, աղբահանության եւ սանիտարական մաքրման ստորաբաժանումների ընդհանուր 80 միավոր տեխնիկա, ավելի քան 300 աշխատակից:
Նրա պնդմամբ, նախապես պահեստավորված է եղել նաեւ բավարար քանակությամբ աղ եւ ավազ, ու տեղումների ընթացքում իրականացվել է նյութերի լրացուցիչ ներկրում։ Նա ամեն ինչ կապեց նորմայից շատ տեղումների հետ:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ