«Հիմնական խնդիրը մենք ունեցել ենք Արաբկիր վարչական շրջանում, այո , տեխնիկայի՝ մի քանի ժամ ուշացման հետեւանքով տեղի են ունեցել բավականին ծանր խցանումներ, ունեցել ենք խցանում Ռուբինյանցի վրա, այլ հատվածներում եւս ունեցել ենք խցանումներ, բայց ոչ այնքան դժվարանցանելի են եղել փողոցները»,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք ձյան եւ տեղումների մասին խոսել ենք բազմիցս, զգուշացրել ենք, եւ խցանումների ուղիղ 80 տոկոսը պայմանավորված էր ամառային անվադողերով ավտոմեքենաների ԱՊՊԱ-ներով: ԱՊՊԱ-ներն առաջանում էին հիմնականում այն ավտոմեքենաների մոտ, որոնք ամառային անվադողերով էին դուրս եկել այդ օրը, չնայած այլեւս տեղ չէր մնացել, որ այդ հայտարարությունը չտարածվեր»,-ասաց Ավինյանը:
Մանրամասն տեսանյութում՝
Կարդացեք նաև
Նա պատճառաբանեց, որ նշված իրավիճակը ուրջ խնդիրներ է առաջացրել ձնամաքրման տեխնիկայի համար, որն այդ ժամերին պետք է հասներ՝ աղ ու ավազ ցանելու. «Խնդիրներից մեկը ԱՊՊԱ համակարգի տրամաբանությունն էր՝ մի հատ թեթեւ քսելու պատճառով ժամերով սպասել ենք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ