«Ռադիոլուր»-ի հետ բացառիկ զրույցում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Օլիվիե Դըկոտինյին խոսել է Փաշինյան-Մակրոն հանդիպման վերջին մեսիջներից, պաշտպանական գործակցության շրջանակում 2025-ի անելիքներից։
«Խաղաղության համաձայնագրի հիմքը պետք է լինեն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքները, այսինքն՝ միջազգային սահմանները պետք է լինեն նախկին խորհրդային հանրապետությունների ադմինիստրատիվ սահմանները, ինչը նշանակում է, որ այն օկուպացնող զորքերը, որոնք գտնում են այդ սահմաններից այն կողմ, պետք է վերադառնան իրենց տեղերը։ Հայաստանն այդ առումով միջոցներ ձեռնարկեց՝ տարհանելով այն, այսպես ասած, չորսը գյուղերը, նույնիսկ, եթե այդ գյուղերը բնակեցված չէին։ Ադրբեջանը նույն միջոցները պետք է ձեռնարկի իր կողմից»,-մասնավորապես, ընդգծել է դեսպանը։
«Արևմտյան Ադրբեջան» խոսույթին, որով պաշտոնական Բաքուն նկատի ունի Հայաստանի ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներ, դեսպան Դըկոտինյին արձագանքել է․ «Շատ պարզ է իրականում։ Միջազգային իրավունքի տեսանկյունից կա 2 լեգիտիմ իրականություն՝ Հայաստանի Հանրապետությունը՝ միջազգայնորեն ճանաչված իր սահմաններով և Ադրբեջանի Հանրապետությունը՝ միջազգայնորեն ճանաչված իր սահմաններով և վերջ»։
Լիանա Եղիազարյան
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: