Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան հեռացել է ԵՄ արժեհամակարգից, հնարավոր չէ, որ դառնա միության անդամ». Ֆրիդրիխ Մերց

Փետրվար 24,2025 11:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գերմանիայի հավանական ապագա կանցլերն ու Թուրքիան

Իշխանամետ «Türkiye» թերթը նշում է, որ ընտրություններում հաղթած Ֆրիդրիխ Մերցը հայտնի է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում դեմ դիրքորոշմամբ։

Իր նախընտրական ծրագրում արված հայտարարություններում Մերցն ընդգծել էր, որ «Թուրքիան կարևոր գործընկեր է, որը պահպանում է իր ռազմավարական նշանակությունը Եվրոպայի համար։ Սակայն ստեղծված իրավիճակում այն հեռացել է ԵՄ արժեհամակարգից, ուստի հնարավոր չէ, որ դառնա միության անդամ»։

Միաժամանակ նա հայտարարում է՝ «Թուրքիան Գերմանիայի համար կարևոր գործընկեր է և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումով։ Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան մեծ դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության մեջ։ Սակայն առայժմ ոչ Եվրոպան, ոչ էլ Թուրքիան իսկապես չեն ցանկանում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Սա չի նշանակում, որ մենք չենք կարող համագործակցել: Ընդհակառակը, մենք պետք է ավելի ամրապնդենք մեր հարաբերությունները»։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728