Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա վատ զինվոր, կա վատ հրամանատար

Փետրվար 24,2025 12:30

Միայն Աստված է բացարձակ ճշմարտություն, միակը, ով կատարյալ է, իսկ եթե ունենայինք կատարյալ իրավիճակ, միգուցե մենք մահկանացու չէինք լինի

Ամեն օր ստիպված ես ամենքի հետ քննարկելու իրենց ճշմարտության տարբերակը, իսկ բոլոր նրանք, ովքեր բացառապես մի կողմին են լսում, հասնում են այնպիսի փակուղիների, որոնցից շատ անգամ անհնար է լինում հետդարձը:

Ու ազգիս ողբերգությունն այն է, որ այս մոտեցումը համարում է լարախաղացություն ու պատեհապաշտություն՝ կեղծավորություն:

Ոչ, պարոնայք, սա անբարոյականություն չի, այլ խոհեմություն մի ոլորտի մեջ (քաղաքականության աշխարհ), որտեղ չկան հրեշտակներ ու սատանաներ՝ չար ու բարի, սեւ ու սպիտակ:

Ուր չկա անգամ ամենաառաջադեմ, ժողովրդավար, թափանցիկ կարգավիճակ ունեցող (սկզբունքով), անգամ ծիածան, այլ ամեն ինչ ամպամած է, մոխրագույնի ու սրճագույնի մի խառնուրդ է:

Այն ազգերում, որտեղ ամեն կողմ ներկայացնում է իր գույնը՝ վառ, վարդագույն, իսկ դիմացինը իր հրեշային տարբերակը՝ հասարակությունը կարող է մոլորվել, սակայն սա հանգեցնելու է հիասթափության ու շփոթության, որտեղ քաղաքական դաշտը վերածվելու է անհետաքրքիր հասարակության համար, որն էլ դառնում է անտարբեր ու չվստահող: Ու այդ դեպքում անհնար է ժողովրդին մեղադրել:

Չկա վատ աշակերտ, կա վատ ուսուցիչ:

Չկա վատ զինվոր, կա վատ հրամանատար:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.02.2025

Լուսանկարը համացանցից. ստեղծված է արհեստական բանականության միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728