Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախբանկ»-ի շենքը, «Վալեքս գարդեն» շքեղ հյուրանոցն ու «Եվրոպա» հյուրանոցն Ադրբեջանի իշխանությունը որպես նոր աննախադեպ ներդրումային ծրագիր է ներկայացնում․ «Ազատություն»

Փետրվար 23,2025 23:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ստեփանակերտի հայաթափումից տարիուկես անց քաղաքը դարձել է Ալիևների ընտանիքի նոր լվացքատունը, ադրբեջանցի հետաքննող լրագրողներն են պնդում։

Այստեղ Ադրբեջանի կառավարությունը բիզնես նախագծեր է իրականացնում, որոնցում Meydan TV-ի թիմը կոռուպցիա ու ոչ թափանցիկ ծախսեր է տեսել։

Ստեփանակերտում հյուրանոցների կառուցման քողի տակ Ադրբեջանի պետբյուջեից հսկայական գումարներ են ներդրվել, ընդ որում իշխանությունը չի թաքցնում՝ բիզնես նախագիծը վերահսկում է հենց նախագահական աշխատակազմը։

Վերածննդի հրապարակում գտնվող «Արցախբանկ»-ի շենքը, 2000-ականներին կառուցված «Վալեքս գարդեն» շքեղ հյուրանոցն ու Ազատամարտիկների պողոտայի «Եվրոպա» հյուրանոցն Ադրբեջանի իշխանությունը որպես նոր աննախադեպ ներդրումային ծրագիր է ներկայացնում, կարծես դրանք կառուցվել են զրոյից՝ իրենց բյուջեի շռայլ հատկացումներով։

Երկու հյուրանոցները թեթև արտաքին նորոգմամբ, «Արցախբանկ»-ն էլ ներքին փոփոխություններով դարձել են հինգ աստղանի թանկարժեք հյուրանոցներ, որոնց գովազդն անձամբ Ալիևն է անում։

Բեռլինում գործող ադրբեջանական Meydan TV-ին պարզել է, որ պետական ռեգիստրում հյուրանոցային ցանցը գրանցված է որպես Ադրբեջանի նախագահի աշխատակազմին ենթարկվող կառույց։ Թե որքան գումար է ծախսվել պետբյուջեից, որ ընկերություններն են ներգրավված եղել դրանց վերանորոգման աշխատանքներում, Ադրբեջանի պետական մարմինները չեն բացահայտում, թեպետ օրենքը պարտադրում է։

Ադրբեջանի առաջնորդը մասնակցել է այս հյուրանոցների բացմանը։ Ընդ որում՝ նրա վերջին այցերը Ստեփանակերտ տարօրինակ զուգադիպությամբ համընկել են հենց այս կառույցների բացման արարողությունների հետ։ Նույնիսկ նրա որդին՝ Հեյդար կրտսերը, որ հազվադեպ է երևում հանրության աչքին, Ստեփանակերտում ծավալվող իր ընտանիքի անվան հետ կապվող այս հերթական բիզնես նախագծին ծանոթացել է անձամբ՝ տեղում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728