Լրահոս
Օրվա լրահոսը

Օլաֆ Շոլցն ընտրություններում «պատմական վատ» արդյունք է ցուցաբերել

Փետրվար 23,2025 23:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ինչպես հայտնում է «Լուրերը», Գերմանիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթանակ է տանում Ֆրիդրիխ Մերցի պահպանողական Քրիստոնյա-դեմոկրատական ​​միության (CDU) և Քրիստոնյա-սոցիալական միության (CSU) դաշինքը՝ ձայների գրեթե 29 տոկոսով, հայտնում է ZDF-ը՝ վկայակոչելով exit poll-ի տվյալները:

Երկրորդ տեղում է Ալիս Վայդելի ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը՝ ռեկորդային 20 տոկոսով, երրորդ հորիզոնականում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունն (SPD) է՝ կանցլեր Օլաֆ Շոլցի գլխավորությամբ, որը ստացել է ձայների 16,5%-ը՝ ցուցաբերելով «պատմական վատ» արդյունք:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը հաջորդում են «Կանաչները»՝ 12%-ով ու «Ձախ կուսակցությունը»՝ 9%-ով:

ZDF-ի հաղորդմամբ՝ ընտրության մասնակցությունը եղել է ամենաբարձրը 1990-ին Գերմանիայի վերամիավորումից ի վեր՝ կազմելով 83 տոկոս:

Հավանաբար Քրիստոնյա-դեմոկրատական ​​միություն/Քրիստոնյա-սոցիալական միությունը (CDU/CSU) կձևավորի իշխող կոալիցիա: Այն կառաջադրի կանցլերի թեկնածուի, որը կդառնա Գերմանիայի կառավարության նոր ղեկավարը:

Խորհրդարանի կազմը կընտրվի 4 տարի ժամկետով: Այն կունենա նվազագույնը 598 պատգամավոր:

Գերմանիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունների վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում, հրապարակելով հետևյալ լուսանկարը, գրել է․

Օրեր առաջ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հրավերով կայացած գագաթնաժողովի ժամանակ արված ԵՄ առաջնորդների այն վախվորած լուսանկարը մեկնաբանելով՝ կանխատեսեցի, որ լուսանկարում պատկերված բոլոր առաջնորդները հերթով պարտվելու են ազգային ընտրություններում։

Քիչ առաջ ԳԴՀ կանցլեր Շոլցը ընդունեց իր պարտությունը խորհրդարանական արտահերթ ընտրություններում։ Մյուսները նույն բախտին են արժանանալու, որովհետև իրենց ժողովրդի շահերը ստորադասել են այլ շահերին։

Մեր բարեկամ Մակրոնը մտահոգվելու պատճառ չունի՝ նա իր նախագահության երկրորդ ժամկետում է և կարող է բոլորին ճանապարհել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728