Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանչիսկոս Պապ․ Շնորհակալ եմ Հիւանդանոցի բժիշկներուն, առողջապահական գործիչներուն ինծի ցուցաբերած ուշադրութեան համար․ Vatican News

Փետրվար 23,2025 21:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանչիսկոս Պապին առողջական իրավիճակին ի տես, 23 Փետրուարի Մարեմեան աղօթքը եւս չեղեալ յայտարարուելու հանդերձ Քահանայապետի կամքով հրատարակուեցաւ ու տարածուեցաւ Անոր Մարեմեան աղօթքի հետ կապուած գրաւոր ողջոյնի խօսքը, որուն մէջ Ան նախ կ՛ ակնարկէ առաւօտեան Սուրբ Պետրոս Պազիլիքայի մէջ կայացած պատարագին ու սարկաւագներու ձեռնադրութեան արարողութեան ողջոյնը ուղղելով բոլոր անոնց` որոնք մասնակցեցան Սարկաւագներու Յոբելեանին ու այդ յոբելենական ձեռնարկները պատրաստող Վերատսեչութիւններուն։

«Սիրելի եղբայր սարկաւագներ, դուք ձեզ նուիրած էք Խօսքի հռչակման և գթութեան ծառայութեան. Ձեր ծառայութիւնը մատուցեցէք Եկեղեցւոյ մէջ խօսքերով և գործերով՝ բոլորին տանելով Աստուծոյ սէրն ու ողորմութիւնը։ Ձեզ կը խրախուսեմ ուրախութեամբ շարունակելու ձեր առաքելութիւնը և, ինչպէս կ՛առաջարկէ այսօրուայ Աւետարանը, ըլլալ սիրոյ նշան, որ կ՛ ընդգրկէ բոլորը, եւ որ չարը կը փոխակերպէ բարիի և կը ստեղծէ եղբայրական աշխարհ մը: Մի վախնաք վտանգի ենթարկելու սէրը» գրուած է Սրբազան Պապին ողջոյնի խօսքին մէջ, ուր Ան ապա նշած է, թէ «վստահութեամբ կը շարունակեմ Ճեմելլի հիւանդանոցին մէջ անհրաժեշտ դարմանումը, որուն մաս կը կազմէ նաեւ հանգիստը։

«Շնորհակալ եմ Հիւանդանոցի բժիշկներուն, առողջապահական գործիչներուն ինծի ցուցաբերած ուշադրութեան համար ու նուիրումին որով կը կատարեն իրենց ծառայութիւնը հիւանդներուն» գրուած է միշտ Քահանայապետի գրաւոր ողջոյնի խօսքին մէջ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728