Երաժիշտ Տիգրան Ավետիսյանը թողարկել է «Սխալ երկիր» ալբոմը, որն ընդգրկում է շուրջ 10 գործեր և հանդիսանում է հեղինակի ներսում պտտվող մտածումների և զգացողությունների վերապրումը։
«Սա իմ առաջին ծավալուն ստեղծագործությունն է, որը բնորոշում է վերջին տարիներին Հայաստանի և Արցախի հետ կատարվածը։ Ալբոմում մասնակցել են 19 տարբեր երաժիշտներ»,-նշում է երիտասարդ երաժիշտը։
Ալբոմում տեղ գտած «Սողուն» երգը, ըստ Տիգրանի, առանձնանում է իր խորությամբ և էմոցիաներով։«Այս երգը բնորոշում է էսօրվա անհաղորդ ու անտարբեր հային, էն մարդկանց, ովքեր առանձնապես չեն նեղվում էսօրվա իշխանության վարած քաղաքականությունից ու առաջնորդվում են «որտեղ հաց էնտեղ հաց» սկզբունքով»,-ասում է Տիգրանը։
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը՝ վերջին տարիներին հաճախ կարելի է լսել, որ հայ երաժիշտները պասիվ են, չեն համարձակվում քայլեր անել, համամի՞տ է այդ կարծիքի հետ, Տիգրանն ասաց․ Հայ երաժիշտների մոտ 99 տոկոսը, ինչպես և մեր բնակչության 99 տոկոսը չունի ընդվզման և նույնիսկ սեփական տեսակը պահելու տարրական բնազդ։ Ես իմ կողմից չեմ կարող հստակ ասել, թե պատճառը որն է, բայց ինքնասիրության դեֆիցիտի հետ գործ ունենք։ Յուրաքանչյուր նորմալ հասարակություն 2020 թվի նոյեմբերի 9-ից հետո առնվազն դուրս կգար փողոց ու կմաքրեր իշխանությանը։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերի դեպքերից հետո էս մարդն առհասարակ իրավունք չուներ ֆիզիկապես գոյություն ունենալ։ Բայց էս մարդն իր ծաղրածու կնոջ հետ դարձել ա ֆուդ բլոգեր, հեծանիվ քշող ու ամեն ինչ, ինչը կապ չունի երկրի կառավարման հետ, ու ամեն դեպքում շարունակում ա դեռ հաստատուն կպած մնալ աթոռից»,-հավելեց երիտասարդ երաժիշտը։
Այս պահին «Սխալ երկիր» ալբոմի թողարկումից հետո Տիգրանը պատրաստվում է աշխատել իր հաջորդ ալբոմի վրա, որը ստացել է «Հասկենի» անունը և կթողարկվի մայիսին։
Ի․ ԱՍԾԱՏՐՅԱՆ