Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք մեր խնդիրը տեսնում ենք ոչ թե Ռուսաստանի ու Իրանի փեշի տակ մնալը, այլ այդ փեշի տակից պոկվելը և դեպի Եվրամիություն գնալը․ Արամ Սարգսյան

Փետրվար 23,2025 20:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Պատերազմը կանխելու, հզորանալու, արդիական բանակ ունենալու, ժամանակակից արդյունաբերություն ու տնտեսություն ունենալու միակ հնարավոր տարբերակը նույն քաղաքակրթական արժեքներն ունեցող ու զարգացող աշխարհին միանալու մեջ է:

Մենք ցույց տվեցինք, որ մենք Ռուսաստանի գործընկերը չենք, որ մենք մեր խնդիրը տեսնում ենք ոչ թե Ռուսաստանի ու Իրանի փեշի տակ մնալը, այլ մենք մեր խնդիրը տեսնում ենք այդ փեշի տակից պոկվելը և դեպի Եվրամիություն գնալը:

Մեղուն որ մեղու է, իրենից քանի անգամ մեծ մարդուն մեղվի փեթակին մոտենալիս հարձակվում, խայթում է, սրանք միանգամից փախչում են: Էդպես հայրենիք չես պահի, հայրենիք պահելու համար պիտի կռվես, կռվեցիր՝ քեզ կօգնեն: Եթե դու ուզում ես անկախություն ունենալ, դու պիտի պատրաստ լինես քո հայրենիքը պաշտպանելու:

Տնտեսական զարգացումն է, արդյունաբերության հիմնումն ու արևմտյան ներդրումներն են, որ իրական անվտանգություն կբերեն մեզ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728