Լրահոս
Օրվա լրահոսը

Այն ընտանիքները, որոնք սեր ու ուրախություն են գտել Ստեփանակերտում, դեռ ողջ են. Բողոքի ակցիա Վաշինգտոնում՝ Ադրբեջանի դեսպանատան առջև

Փետրվար 23,2025 19:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վաշինգտոնի Հայ Երիտասարդաց Դաշնակցության «Անի» մասնաճյուղը հայ համայնքի անդամների հետ ակցիա է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ Սումգայիթում տեղի ունեցած զանգվածային սպանությունների, Բաքվի, Կիրովաբադի և Մարաղայի ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ:

Ակցիայի մասնակիցները հավաքվել են` պահանջելու միջազգային գործողություններ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու Արցախում էթնիկ զտումների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման համար:

Հայ Երիտասարդաց Դաշնակցության «Անի» մասնաճյուղի գործադիր անդամ Նարեկ Սաքայանը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները` ասելով. «Արցախի ժողովուրդը՝ ուժեղ և վճռական, դեռևս չի դրոշմվել պատմության դասագրքերի էջերում: Այն ընտանիքները, որոնք սեր ու ուրախություն են գտել Ստեփանակերտում, դեռ ողջ են։ Ազատ Շուշիում ծնված երեխաները շարունակում են ջանասիրաբար սովորել և խաղեր խաղալ։ Վետերանները, որոնք պայքարել են խաղաղության և ինքնորոշման իրավունքի համար, շարունակում են լցնել մեր եկեղեցիներն ու համայնքային կենտրոնները: Մեր պարտքն է համերաշխ լինել նրանց հետ այժմ և ընդմիշտ» ։

Բողոքի ակցիան ավարտվել է աղոթքով՝ ի հիշատակ զոհվածների և հայ ռազմագերիների ազատության:

ՀՅԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728