Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Պետիկյան․ Իսկական լեգենդ, որի հաղթանակներն ու նվաճումներն ուրախության և հպարտության բազմաթիվ պահեր են պարգևել մեր ժողովրդին

Փետրվար 23,2025 17:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հրաձիգ, ԽՍՀՄ և Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի քառակի և օլիմպիական չեմպիոն (1992), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Հրաչյա Պետիկյանն այսօր նշում է ծննդյան 65-ամյակը։

Հոբելյանի կապակցությամբ Հրաչյա Պետիկյանին շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Հարգելի՛ վարպետ, Դուք ոչ միայն բացառիկ մարզիկ եք, այլև իսկական լեգենդ, որի հաղթանակներն ու նվաճումներն ուրախության և հպարտության բազմաթիվ պահեր են պարգևել մեր ժողովրդին։ Բարսելոնայի 25-րդ Օլիմպիական խաղերում Ձեր փայլուն հաղթանակը նորանկախ Հայաստանի սպորտային պատմության անկյունաքարերից է։ Ավելին՝ խաղերի բացման արարողության ժամանակ հենց Դուք էիք, որ մեծ պատվով տարաք Հայաստանի Հանրապետության դրոշը՝ որպես անկախ պետության ներկայացուցիչ: Դա, անկասկած, ոչ միայն մեծ պատիվ էր, այլև խորհրդանշական պահ, հայ մարզիկի կամքի, նվիրումի և ուժի դրսևորում։
Ձեր գործունեությամբ, սպորտին անսահման նվիրվածությամբ Դուք ոչ միայն նպաստել եք սպորտի զարգացմանը, Հայաստանն աշխարհում ճանաչելի դարձնելուն, այլև շարունակաբար ոգևորել եք բազմաթիվ երիտասարդների՝ հետևելու Ձեր օրինակին, սիրելու սպորտն ու մարզաշխարհը։
Ձեր փառահեղ հաղթանակները մինչ օրս էլ ոգեշնչման աղբյուր են հրաձգության նոր սերնդի ներկայացուցիչների համար, որոնք պատվով են շարունակում Ձեր գործը: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ, մաղթում եմ առողջություն, բարօրություն և նորանոր ձեռքբերումներ»,- ասված է նախարարի շնորհավորական խոսքում։

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728