Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: ՀՀ ԱԺ պատվիրակությունը` ԱԺ արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողովի նախագահ, պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ մասնակցել է աշխատանքներին, ելույթներ ունեցել վեհաժողովի երեք հանձնաժողովների նիստերում: Հայ խորհրդարանականներն ընդգծել են, որ Հայաստանն առաջնահերթություն է տալիս խաղաղությանը, համագործակցությանը, ինքնիշխանության եւ ժողովրդավարության ամրապնդմանը:
Մանրամասները` տեսանյութում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: