Լրահոս
Օրվա լրահոսը

«Լռությունը ստրկության առաջին քայլն է»․ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Փետրվար 23,2025 15:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր հրապարակվեց քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի գործով դատարանի որոշումը, որի համաձայն, որպես խափանման միջոց դատարանը սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն, և այսուհետև նա իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների նկատմամբ:

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հրապարակավ հայտարարությունը, թե կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի, ուստի, ակնարկվում է, որ Հայաստանում գնալով բացառապես օրենքով առաջնորդվող դատավորների քանակը զգալիորեն պակասում է, ինչի հետևանքով վտանգի տակ հայտնվեց նաև դատական իշխանությունը:

Զավեշտալին այն է, որ քրեկական վարույթ նախաձեռնող և մեղադրանք պաշտպանող մարմինը, դեռևս թամամ չկարգավորելով իրենց իսկ համազգեստի ու տարբերանշանների կարգավորող գլխավոր դատախազի հրամանը, քանզի հրամանը չի դիմանում որևէ քննադատության ու պարունակում է ՀՀ օրենսդրությանը հակասող դրույթներ, ըստ էության, արդեն իսկ «ժողովրդավարության բաստիոն» հռչակած պետությունում դռնփակ անցկացվող դատական նիստերում զորբայությամբ մեղադրում են «հպարտ» քաղաքացիներին իրենց իսկ սահմանադրական իրավունքը իրականացնելու համար:

Հ.Գ. Я смеюсь, иначе мне пришлось бы заплакать. (Пьер Огюстен Бомарше)

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728