Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ իրավական ընթացակարգերի ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը Բելլային հրավիրել է Հայաստան. Իվետա Տոնոյան

Փետրվար 23,2025 14:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի զգացմունքայնությամբ քննարկվում է Բելառուսում հայ բլոգեր Բելլա Բաբախանյանի ձերբակալման թեման։ Խնդիրը շատ նուրբ էր ու բարդություններով լի։

Մեր հայրենակցուհին հայտնվել է բարդ իրավիճակում, և Գագիկ Ծառուկյանն իր պարտքը համարեց` օգտագործել բոլոր հնարավոր ու հասանելի եղանակները, դիվանագիտական ուղիները, անձնական և մարդկային բոլոր կապերը` իրավիճակը հասկանալու, ռիսկերը ճիշտ գնահատելու, տեղում իրավական և այլ աջակցություն կազմակերպելու համար։ Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար։

Այս պահին սահմանափակվենք այսքանով. երբ գործ ունենք ռեալ մարդու կյանքի հետ, այլ պետության տարածքում, նրա օրենսդրության տիրույթում պետք է լինել շատ զգույշ, որովհետև նվազագույն սխալը կարող է լրջագույն հետևանքներ հասցնել հենց այդ մարդուն։

Որոշ իրավական ընթացակարգերի ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը Բելլային հրավիրել է Հայաստան: Հուսանք, որ Բելլան շատ շուտով կլինի հայրենիքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728