Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախն ուժով վերցնելու ռեսուրս ունենք, մնում է գտնվի Վազգեն Սարգսյանի նման լիդերը»․ Արցախի պահեստազորի սպա

Փետրվար 23,2025 14:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի պահեստազորի սպաների միության անդամները Հայրենիքի պաշտպանի օրն այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն։ 2015 թվականին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն օրենք է ընդունել եւ փետրվարի 23-ը պաշտոնապես հռչակել Հայրենիքի պաշտպանի օր։

«Այսօր պահեստազորի սպաների համար եւս մեկ առիթ է այցելելու Եռաբլուր՝ մեր որդիների, մարտական ընկերների, ավագ եղբայրների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելու։ Եռաբլուր այցելելու խորհուրդը կայանում է նրանում, որ նորից մենք ոգեւորվում ենք, պարտավորվում ենք մեր նահատակված ընկերների առաջ՝ շարունակելու պայքարը՝ հանուն Տրապիզոնից մինչեւ Ջուլֆա, Կեսարիայից մինչեւ Գանձակ Հայաստան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախից բռնի տեղահանված պահեստազորի սպաներից մեկը։

Հարցին, որ այսօրվա իշխանությունները փակում են Արցախի հարցը, ի՞նչ հնարավորություններ կան Արցախի վերադառնալու եւ ստեղծված իրավիճակը փոխելու, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Իշխանությունները գալիս գնում են, ժողովուրդը մնալու է, գաղափարը մնալու է, եւ այդ գաղափարը պետք է առաջ տանել։ Անկախ իշխանությունների դիրքորոշումից, մենք ունենք այն նվիրական գաղափարն ու կառույցները, որոնք ամեն ինչի վրայով անցնելու են, միայն թե ազգային-ազատագրական պայքարն իր սկզբունքային գաղափարախոսությունն ունենա»։

Հարցին, թե Արցախն ուժով վերցնելու հնարավորություն կա, նա պատասխանեց․ «Ռեսուրսներ ունենք, պարզապես մնում է գտնվի Վազգեն Սարգսյանի նման լիդերը, որի դրոշի տակ կարող ենք համախմբվել»։

Մանրամասները՝ տեսանյութում 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728