Լրահոս
Օրվա լրահոսը

Ասկերանի ամրոցի տարածքում կատարվում են «նախագծային աշխատանքներ». Արցախում գտնվող համամարդկային արժեք ներկայացնող պատմամշակութային ժառանգությունը գտնվում է հիմնովին ոչնչացման և յուրացման վտանգի տակ

Փետրվար 23,2025 14:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ժամանակավորապես բռնազավթված Արցախում պատմաճարտարապետական հուշարձաների ամբողջական բնկավայրերի և բնակելի թաղամասերի ամբողջական կամ մասնակի ոչնչացման ադրբեջանական պետական քաղաքականությանը զուգահեռ իրականացվում է նաև համամարդկային արժեք ներկայացնող պատմական կառույցների «վերականգնման» աշխատանքներ, որի արդյունքում հայկական պատմաճարտարապետական հուշարձանները կա՛մ կորցնում են իրեցն հայկական դիմագիծը, կա՛մ էլ հիմնովին ոչնչացնվում են:

Կեղծ վերականգնման աշխատանքների արդյունքում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կորցրեց իր հայկական դիմագիծը, Շուշիի Սուրբ Հովաննես Մկրտիչ եկեղեցին հիմնովին ոչնչացվեց: Այս ցանկը պարբերաբար թարմացվում է. նշվածի վառ օրինակը Ասկերանի ամրոցն է (այն հայտնի է նաև Մայրաբերդ անվամբ), որը 2023 թվականի թուրք-ադրբեջանա-ահաբեկչական տանդեմի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերձած հերթական լայնածավալ պատերազմի, Արցախի ամբողջական բռնազավութումից և արցախահայությանը պատմական կենսատարածքից բռնի տեղահանությունից հետո հայտնվել է Ադրբեջանի ֆաշիստական Հանրապետության հսկողության տակ:

Համաձայն պատմական աղբյուրների` Ասկերանի ամրոցը կառուցվել է 18-րդ դարի երկրորդ կեսին` շինարարությունն իրականացվել է 1750-ական թվականներին (ձախակողմյան հատված) և 1788-89 թվականներին (աջակողմյան հատված):

2025 թվականի փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և փետրվարի 19-ի` Baku TV-ի հրապարակումներից հայտնի է դառնում, որ Ասկերանի ամրոցի տարածքում կատարվում են «նախագծային աշխատանքներ»: Այդ «նախագիծը» բաղկացած է 4 ուղղությունից. «մշակութային և բնական ժառանգություն», «ենթակառուցվածքներ և ծառայություններ», «մարկետինգ և քարոզչություն»: «Նախագիծի» շրջանակներում նախատեսվում է իրականացնել «կոնսերվացիա, ամրաշինական աշխատանքներ, հնագիտական պեղումներ և բաց երկնքի տակ պատմական պուրակի ստեղծում»: Բերդի տարածքում տարբեր նպատակներով օգտագործման համար «ենթակառուցվածքների» շինարարական աշխատանքներ կիրկանացվեն: Այս կեղծ վերականգնողական աշխատանքների հետևանքվ ոչ միայն Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը, այլ նաև հարակից բնակելի թաղամասերը ամենայն հավանականությամբ ամբողջությամբ կամ մասնակի կքանդեն: Այս ամենը համակարգվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի կողմից ու հիմնականում ֆինանսավորվում է Հեյդար Ալիևի անվան ֆոնդի կողմից:

Հարկ ենք համարում նշել, որ Ասկերանի ամրոցի վերականգնման ու կոնսերվացման աշխատանքները սկսվել են 2016 թվականին և շարունակվել մինչև 2023 թվականը։

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախում գտնվող համամարդկային արժեք ներկայացնող պատմամշակութային ժառանգությունը գտնվում է հիմնովին ոչնչացման և յուրացման վտանգի տակ:
Հիշեցնենք, որ թշնամին միջազգային բոլոր հարթակներում մշտապես զբաղված է եղել պատմությունը նենգափոխելով, հայ ժողովրդի` իր բնօրրանում տեղաբնիկ լինելու և հնագույն քաղաքակրթություն ունենալու փաստը ժխտելով։ Պատերազմից առաջ էլ ` 2020 թվականի հենց այս օրերին Ադրբեջանի ֆաշիստական Հանրապետության առաջնորդը Մյունխենում տեղի ունեցած ժողովի ժամանակ մեկ անգամ ևս հայտարարեց, թե հայերը Արցախում չունեն ժառանգություն։ Ահավասիկ, այսօր պետական մակարդակով լծված է հայկական քաղաքակրթությունը ջնջելու գործին։ Եվ միջազգային հանրությունը լուռ է։

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728