Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գործ ունենք դասական բռնապետության կամ կամայականություններով առաջնորդվող իշխանությունների հետ»․ Արտակ Զաքարյան

Փետրվար 23,2025 12:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստանում քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությունը վաղուց խախտված է, եւ այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից մարդու իրավունքներից, խոսքի ազատությունից, ուղղակի ծիծաղելի է։ Մենք գործ ունենք դասական բռնապետության կամ կամայականություններով առաջնորդվող իշխանությունների հետ, որից ամեն ինչ սպասելի է»,- լրագրողներին ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը։

Ըստ նրա՝ ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում։ «Եթե Էդգար Ղազարյանին քրեական հետապնդման են ենթարկում ինչ-որ խոսքի համար կամ խոսքի ազատության համար, ուրեմն մեր ժողովրդի մեծամասնությունը հենց այդ խոսքի ազատության կամ իշխանության ներկայացուցիչների հասցեին արվող հայտարարությունների համար երեւի թե պետք է հայտնվի նույն վիճակում։ Այսինքն՝ բոլորի նկատմամբ պետք է գործեր հարուցվեն։ Եթե հասարակության մեծ մասի կարծիքն այսօր լսելի լինի, ապա որեւէ լավ հետեւություն իշխանությունն իր համար չի կարող անել, արդեն մարդկանց համբերության բաժակը լցվել է, մարդիկ այլեւս չեն ցանկանում կերակրվել ստով ու կեղծիքով, մարդիկ ուզում են ապրել մի երկրում, որն անվտանգ է ու ապահով»,- հավելեց Արտակ Զաքարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728