Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր ոչ թե Սահմանադրությունը պետք է փոխվի, այլ ինքը»․ Բագրատ սրբազան

Փետրվար 23,2025 12:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մեզ համար զարմանալի չպետք է լինի, թե ինչ է տեղի ունենում այսօր մեր երկրում»,- լրագրողներին ասաց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը։

Նա նշեց, որ Էդգար Ղազարյանի վերաբերմունքը նաեւ ժողովրդի մեծամասնության վերաբերմունքն է իշխանության նկատմամբ։ «Հետեւաբար, սա ոչ միայն ուղղված է Էդգար Ղազարյանի դեմ՝ կոնկրետ մի անձի, այլ ընդհանրապես ազատ խոսքի իրավունքի սահմանափակում է բոլոր առումներով։ Փորձում են վախեցնել բոլոր նրանց, ովքեր որեւէ կերպ կփորձեն որեւէ խոսք ասել տիրող բարքերի կամ մեր իրականության մասին։ Ես լիովին զորակցում, աջակցում եմ, նրա բոլոր ասածները ճշմարտություն են, մի բան էլ մեղմ են»,- ասաց Բագրատ սրբազանը։

Նա նշեց, որ հալածում ու հետապնդում են ընդդիմադիրներին։ «Մեր նկատմամբ էլ, երբ պարզ շարժվում ենք տեղից տեղ գնալու իմաստով, նվազագույնը 4 մեքենայի վերահսկողություն կա։ Սա իր վերջին խռխռոցներն են, ես այդպես եմ տեսնում։ Խռխռոցներ են՝ փորձելու մարդկանց վախեցնել, սա դեռ տեսանելի մասն է, բայց շատ հաճախ լուրերը ձեզ կամ մեզ չեն հասնում, թե ինչպես են մարդկանց անհատապես հալածում, հրավիրում ոստիկանական տարբեր տեղամասեր, գործարարներին հալածում, մարդկանց անիմաստ տեղը հարկային տեռորի ենթարկում։ Ամեն ինչ տեղի է ունենում աթոռից կառչած մնալու համար, բայց վերջին խռխռոցներն են, այս հալածանքները վերջ են ունենալու մի օր։ Իրենք փորձում են ներկայացնել, թե իրենց աթոռը հաստատուն է, բայց այդպես չէ, տեսնում ենք մենք»,- հավելեց Բագրատ սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

Նա նշեց, որ ժամանակին իշխանությունները խոսում էին սահմանադրական փոփոխությունների մասին, հիմա խոսում են Սահմանադրության փոփոխության մասին։ Ակնհայտ է, որ թիրախում Արցախի ու Ցեղասպանության հարցերն են, մեր ազգային արժեքները։ «Այսօր ոչ թե Սահմանադրությունը պետք է փոխվի, այլ ինքը»,- ասաց Բագրատ սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728