Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ համակողմանի համա­գոր­ծակցության խորացումը․ Նիկոլ Փաշինյան

Փետրվար 23,2025 12:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի  վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ և հղում իմ լավագույն բարեմաղթանքները:

Բարձր գնահատելով Ճապոնիայի ներդրումը ժողովրդավարական արժեքների և կանոնների վրա հիմնված աշխարհակարգի ամրապնդման գործում՝ հավատացած եմ, որ փոխվստահությամբ և միմյանց համար զգայուն հարցերում նրբանկատությամբ բնորոշվող մեր հարաբերություններն առաջիկայում էլ ավելի կխորանան՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:

Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ համակողմանի համա­գոր­ծակցության խորացումը և բարձր է գնահատում Ճապոնիայի կողմից Հայաստանի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված շարունակական աջակցությունը: Իմ պատրաստակամությունն եմ հայտնում Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել՝ երկկողմ հարաբերություններում առկա բազմոլորտ ներուժը նորովի բացահայտելու ուղղությամբ:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարգավաճում»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728