«Մենք անպայման բողոքարկելու ենք, ոչ միայն դատարանի որոշումը, այլ քննիչի՝ մինչեւ հիմա կայացրած որոշումները։ Ես մտադիր եմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել՝ քննիչի եւ դատախազի գործողությունների հետ կապված»,- այսօր լրագրողներին ասաց Էդգար Ղազարյանը։
Նշենք, որ դատարանն այսօր որոշեց մասնակի սահմանափակել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը։ Էդգար Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով՝ (դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը) հրապարակային քննադատական խոսքի համար։
Լրագրողների հետ զրույցում Էդգար Ղազարյանը հավելեց․ «Այդքան հեշտ չէ իմ նկատմամբ այդպես հանիրավի գործողություններ իրականացնել։ Մենք դրա վերաբերյալ մեր իրավական դիրքորոշումը պատշաճ կերպով ներկայացնելու ենք։ Եվ քանի դեռ դատարանի որոշումը բողոքարկված չէ, նոր որոշումը չկա, ես դատարանի որոշմամբ պետք է ստիպված ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ, ես իրենց ստացած «Վոթսափ»-ի հաղորդագրությունների կյանքին մեռնեմ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Վահե Գրիգորյանը, այժմ դարձաւ՝ ՄԻԵԴի դատաւոր: Այդ նոյն Դատարանը, որուն առջեւ հոյակապ կերպով ցուցաբերած է իր իրաւաբանական անփութութիւնն ու անատակութիւնը, ինչպէս որ մանրակրկիտ կերպով ներկայացուած է հետեւեալ յօդուածին մէջ՝
«Դատաւորը մերկ է [27.06.2019]»՝
https://haytougchamlian.home.blog/2025/02/22/դատաւորը-մերկ-է/
Մ. Հայդուկ Շամլեան
Գիտենք իհարկե, որ Էդգար Ղազարյանին դատարանի նման որոշումով չեն խեղճացնի, բայց որպեսզի նա քիչ գլխացավանք ունենա, առաջարկում ենք, որ եթե իրավական համակարգին նորից քննադատել ուզենա, ապա արտահայտվի այսպես. “Ժողովուրդ ջան, ինձ արգելված է իրավական համակարգի մասին արտահայտվել, այդ պատճառով էլ ես հիմա ոչինչ չեմ ասում, բայց թող հաշվի առնեն, որ նախկին ասածս ուժի մեջ է”։