Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական հեռուստատեսությունն անհնար է պատկերացնել առանց Ձեզ․ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Նարա Շլեպչյանին

Փետրվար 23,2025 11:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանին 90-րդ տարեդարձի առիթով

Սիրելի՛ տիկին Շլեպչյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի առիթով։

Իրավամբ, հայկական հեռուստատեսությունն անհնար է պատկերացնել առանց Ձեզ: Հղկված ու գեղեցիկ խոսքով Դուք նոր որակ և ճաշակ բերեցիք Հանրային հեռուստատեսություն՝ դառնալով բազում երիտասարդ հաղորդավարների կուռքը և արժանիորեն վաստակելով Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարի պատվավոր կոչումը։

Շուրջ կես դար Դուք անձնվիրաբար ծառայել եք հայկական հեռուստատեսության կայացման գործին՝ դառնալով մի ողջ դարաշրջանի խորհրդանիշը, կրթելով և դաստիարակելով երիտասարդ հաղորդավարների նոր սերունդ։

Դուք հեղինակել և վարել եք հաղորդաշարեր, որոնք, իրավամբ, նպաստել են Հայաստանի մշակութային կյանքի զարգացմանը, հասարակական կարծիքի ձևավորմանը։

Ձեր նվիրվածությունը հարազատ հեռուստաընկերությանն օրինակելի է դարձել հեռուստահաղորդավարների հաջորդ սերունդների համար, որոնց հետ Դուք շարունակում եք կիսվել Ձեր մասնագիտական հմտություններով և հեռուստատեսության ու հաղորդավարական արվեստի գաղտնիքներով։

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն և անսպառ եռանդ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728