Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանը անվանում է բուտկա, հիմա Էդգար Ղազարյանին դրա համար մեղադրանք են առաջադրել»․ փաստաբան

Փետրվար 23,2025 11:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դատարանն այսօր որոշեց մասնակի սահմանափակել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը։ Էդգար Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով՝ (դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը) հրապարակային քննադատական խոսքի համար։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողներին ասաց․ «Դատարանը բավարարեց բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի։ Մեր մտավախությունները իրականություն դարձան, որ սա ուղղված էր Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը սահմանափակելուն։ Սահմանափակվեց Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը, բայց դատարանը հստակեցրեց իր որոշմամբ, որ դա վերաբերում է այն խոսքին, որը վերաբերում է դատավորներին, դատախազներին, քննիչներին, փաստաբաններին եւ հարկադիր կատարողներին ու նրանց ընտանիքի անդամներին։ Օրինակ՝ մեզ չպարզաբանվեց՝ Բաքվի դատարանների դատավորներին դա վերաբերում է, թե՞ ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում 

Ռուբեն Մելիքյանն ասաց, որ որոշումը բողոքարկելու են, ակնկալում են, որ Վերաքննիչ դատարանում ունենալու են հաջողություն։

«Դե հիմա այս որոշումից հետո այդ մարդիկ թող բռնվեն, հիմա այնքան դիմումներ են ստանալու նախկին հայտարարությունների հետ կապված։ Էդգար Ղազարյանը ցիտել է Փաշինյանի խոսքերը՝ Սահմանադրական դատարանի եւ բուտկային հետ կապված։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանը անվանում է բուտկա, հիմա Էդգար Ղազարյանին դրա համար մեղադրանք են առաջադրել։ Մենք ասում ենք՝ մարդը ցիտատ է բերել։ Հիմա այդ ցիտատի հեղինակի խոսքը ստիպված կլինեն քննարկել, շատ հետաքրքիր օրեր են սպասվում»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728