Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը մասնակի սահմանափակվեց

Փետրվար 23,2025 10:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Էդգար Ղազարյանին վերաբերյալ միջնորդությունը բավարարվեց մասնակի։ Նրա խոսքի ազատությունը մասնակի սահմանափակվեց։ Որոշումը պարտադիր կբողոքարկվի։

Ավելի ուշ նախաձեռնությունը մանրամասնել է

Դատարանի որոշմամբ սահմանափակվել է Էդգար Ղազարյանի կողմից իր հրապարակային ելույթներում ներկայացնել բացառապես դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի կամ նշված անձանց մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին «արատավորող տեղեկություններ»:

Ըստ այդմ` Էդգար Ղազարյանի հրապարակային քաղաքական և քաղաքացիական գործունեությունը մնացած մասով չի սահմանափակվելու:
Այնուհանդերձ, դատական ակտը պարտադիր բողոքարկելու ենք, իսկ ընդդիմադիր խոսքի լռեցման այս նոր «սմարթ» գործիքակազմը մանրամասն ներկայացնելու ենք միջազգային գործընկերներին։

Հ.Գ. Ո՛չ քննիչի պատասխաններից և ո՛չ էլ դատական ակտից պարզ չդարձավ, թե արդյո՞ք Էդգար Ղազարյանը կարող է քննադատել Բաքվում պահվող մեր հայրենակիցների գործերը քննող ադրբեջանցի «դատավորներին»:

5 ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728